211652_close_icon
views-count2694 դիտում article-date 09:01 01-02-2019

Մհեր Ենոքյանին ներելու առաջարկ չի ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը: Ընդհանրապես, նկատենք, որ ներման թեման վերջերս ամենաշատն է քննարկվում հատկապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի շրջանակներում, քանի որ նրա ազատ արձակման համար կողմնակիցներն ակտիվ պայքար են մղում: Եվ, ահա, Մհեր Ենոքյանի հետ կապված առաջարկություն ևս նախագահին ուղարկված է եղել: Թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, որևէ պետական գերատեսչություն չի մանրամասնում: Նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ամեն դեպքում, հստակ չէ` Մհեր Ենոքյանի վերաբերյալ ներելու, թե չներելու առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ենոքյանին ներելու առաջարկը մերժվել է: Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթին հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետը բոլոր պատկան գերատեսչություններին հստակ հրահանգել է այսուհետ մանրազնին ուսումնասիրել բոլոր գործերը, քննարկել բազմակողմանի և հետո ներկայացնել վարչապետին, որպեսզի հասարակության մոտ այդ առնչությամբ կասկածներ կամ այլ հարցեր չառաջանան: Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շատ հստակ է դրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր