Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին. Аysor.am
[color=#EF2929]Аysor.am[/color]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։
«Եզրակացությունը բացասական է», – ասաց մեր զրուցակիցը։
Ավելի վաղ[color=#EF2929] Aysor.am[/color]-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից ասել էին, որ 1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: