211652_close_icon
views-count1888 դիտում article-date 21:39 31-01-2019

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է. վարորդներին խորհուրդ է տրվում նշված ավտոճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք նշված ավտոճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր