211652_close_icon
views-count4476 դիտում article-date 23:32 29-01-2019

ՌԴ ԱԻՆ-ը պարգևատրել է Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սվերդլովսկի մարզի գծով վարչությունում պարգևատրել են 30-ամյա Գևորգ Ավետիսյանին, որը երեք երեխայի էր փրկել այրվող տնից: «Այլ կերպ վարվել չէի կարող: Երբ երեխաներին դուրս էի բերում այրվող տնից, ես ոչնչի մասին չէի մտածում, ես մի նպատակ ունեի՝ փրկել երեխաներին, և ես կարողացա դա անել, ինչի համար շատ ուրախ եմ», - Ավետիսյանի խոսքը մեջբերում է kp.ru-ն: Իր գործողություններում խիզախություն և վճռականություն դրսևորելու համար Գևորգ Ավետիսյանին հանձնել են ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության ղեկավարի շնորհակալական նամակը, ինչպես նաև նվեր՝ կրակմարիչ: Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում բնակվող 30-ամյա տղամարդը, տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, շտապել է ներս և դուրս բերել 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չի տուժել, գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/01/29/avetisyan/2907215]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր