211652_close_icon
views-count18458 դիտում article-date 10:24 29-01-2019

Նիկոլ Փաշինյանը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հավհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը գնում են Գերմանիա. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ հունվարի վերջին և փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Գերմանիա: Նախատեսվող այցն արդեն դարձել է զանազան վերլուծությունների առարկա: Մեզ հայտնի դարձավ նաև, որ գրեթե նույն օրերին Բեռլինում է գտնվելու նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատկառելի պատվիրակություն՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այցը տեղի է ունենալու գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով, որը հանդիսանում է Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միության ուղեղային կենտրոնը: Հաշվի առնելով եվրոպական քաղաքականության նրբերանգները՝ բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ՝ գերմանական կողմն ընդունելություն է նախապատրաստել նաև հանրապետականների համար: Սա մի կողմից՝ ՀՀԿ միջազգային ակտիվ կապերի արդյունք է, ինչի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ: Մյուս կողմից՝ կարող է դիտվել նաև՝ որպես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման մեջ հանրապետականների անուրանալի դերի գնահատական: Սակայն ամենահատկանշականն այն է, որ թեպետ ՀՀԿ-ն այլևս արտախորհրդարանական ուժ է, սակայն մոռացված չէ իր ազդեցիկ եվրոպական գործընկերների կողմից և, փաստորեն, դիտվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանին իրական հակակշիռ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր