Մեքսիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 114-ի
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 114-ի: Այս մասին ն հաղորդում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից 46-ը մահացել են հիվանդանոցում՝ ստացված այրվածքների պատճառով:
Ներկայում բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել 33 տուժածի:
Ավելի վաղ հաղորդվել էր 96 զոհի մասին:
Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել էր շաբաթ գիշեր Տուսպան-Տուլա գազատարում, որից հետո հրդեհ էր բռնկվել