211652_close_icon
views-count56143 դիտում article-date 10:23 26-01-2019

Խոշոր ավտովթար Երևանում. 28-ամյա կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ը ուսանող են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Մարիամ Սերոբյանը իր վարած BMW մակնիշի 35 TP 883 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 37 էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սերոբյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 36-ամյա Հայարփի Վանեսյանը, 21-ամյա Վարդ Ասլանյանը, 20-ամյա Սուրեն Բալասանյանը և 21-ամյա Վալերի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Ասլանյանը և Վ. Ավետիսյանը ուսանողներ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր