211652_close_icon
views-count1239 դիտում article-date 16:56 25-01-2019

Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ կամավոր

Ոստիկանոության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 15.45-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 25-ամյա Սիրակ Խ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Խարդախությունը) և 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Խարդախության փորձը) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր