211652_close_icon
views-count2221 դիտում article-date 22:38 24-01-2019

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու Փաշինյանի ջանքերին. Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 23-ին ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու նրա ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Բոլթոնը: Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր