211652_close_icon
views-count6143 դիտում article-date 17:07 24-01-2019

Կառավարությունը զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց 27 քաղաքացու

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց։ Տարկետման իրավունք ստացան կրթության և սպորտի բնագավառներում ներդրում ունեցած անձինք, ինչպես նաև տարկետում տրվեց այն դպրոցականներին, որոնց զորակոչման տարիքը լրացել է, սակայն վերջիններս դեռ չեն ավարտել դպրոցը: Որոշման նածագծի հիմնավորման մեջ նշված է, որ կրթության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող, զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների մեծ մասը օտարերկրյա բուհերում են ուսանելու: Նրանք են՝ Հովհաննես Վրեժի Ջիջյան (Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ), Սամսոն Արթուրի Պետրոսյան (Բերքլիի համալսարան, բակալավրիատ), Արամ Հրանտի Հակոբյան (Չիկագոյի համալսարան, բակալավրիատ), Հայկ Պարգևի Հարությունյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բակալավրիատ), Ֆրունզ Արմանի Ղարագյոզյան (Երևանի պետական համալսարան, բակալավրիատ), Անդրանիկ Արթուրի Մուրադյան (Վարշավայի համալսարան, ասպիրանտուրա), Հայկ Գեղամի Մանուկյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մագիստրատուրա): Տարկետում ստացան սպորտում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիները; Նրանք են՝ Հայկ Մհերի Ասատրյան, Սարգիս Մանվելի Թադևոսյան, Վախթանգ Դերենիկի Հարությունյան, Արթուր Սուրենի Բազեյան, Էրիկ Մանվելի Թոխյան, Բենիկ Արսենի Նիկողոսյան: Տարկետման իրավունք ստացան նաև Հանրապետության տարբեր ավագ դպրոցների 14 սաներ՝ դպրոցական ուսումնառությունը շարունակելու համար: Ընդհանուր առմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրվեց 27 քաղաքացու:

Նմանատիպ նյութեր