211652_close_icon
views-count5148 դիտում article-date 15:26 24-01-2019

Սեպտեմբերի 1-ից տնտեսվարողները կվճարեն 23 տոկոս համահարթեցված եկամտահարկ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է 2019թ. սեպտեմբերի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված 23 տոկոս դրույքաչափի: Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչև 2023թ. հունվարի մեկն աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափը՝ հասցնելով այն 20 տոկոսի: Մասնավորապես, առաջարկվում է 2020թ. հունվարի 1-ից դրույքաչափը դարձնել 22 տոկոս, 2021թ. հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022թ. հունվարի 1-ից՝ 20.5 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից 20 տոկոս:

Նմանատիպ նյութեր