211652_close_icon
views-count6927 դիտում article-date 19:28 23-01-2019

Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին պարգևատրել է Սերժ Սարգսյանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում հատուկ մրցանակ ստացավ Աննա Սարգսյանը: ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ ստացավ Արամ Հակոբյանը: Պարգևատրվեցին նաև դասական առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները: Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն, 10 տարի անց, դարձավ Արման Փաշիկյանը՝ տղամարդկանց մրցաշարում Արման Փաշիկյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր: Փաշիկյանը 4 պարտիայում հաղթանակ տոնեց, մնացած խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ չկրելով ոչ մի պարտություն: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնն է Մարիա Գևորգյանը: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Մարիա Գևորգյանը երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր