211652_close_icon

Բեյրութում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ

views-count1852 դիտում article-date 22:36 28-12-2018
Դեկտեմբերի 27-ին Բեյրութում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri): Ընգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունն ու խորապես բարեկամական բնույթը, Լիբանանի խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ։ Նաբիհ Բըրիի խնդրանքով դեսպան Աթաբեկյանը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ որպես երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բնականոն և տրամաբանական հանգրվան: Լիբանանի խորհրդարանի նախագահը խոստացավ իր աջակցությունը՝ Հայաստանի Ազգային ժողովի վերջնական կազմավորումից հետո երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական համագործակցությանը նոր թափ և նոր որակ հաղորդելու համար։

Նմանատիպ նյութեր