211652_close_icon
views-count73285 դիտում article-date 18:38 23-01-2019

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես խափանման միջոց ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալու որոշում է կայացվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ քննչական բաժնում քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Ս. Նավասարդյանի ներկայությամբ տեղի է ունեցել առերեսում, որի ժամանակ տնօրեն Գ. Հովհաննիսյանը, տեսնելով, որ քննիչները ամբողջությամբ տիրապետում են կատարված դեպքի բացահայտման ինֆորմացիային, կատարել են քննչական ահռելի աշխատանք և հիմնավորվել է ամեն մի դետալ, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է փոխանցել 20 մլն դրամ: Ստացվում է, որ նա վերականգնել է պետությանը պատճառված վնասը: Նա յուրացրել էր 13 մլն դրամ աշխատավարձերի չափով, մնացածը՝ սննդի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առերեսումներից հետո տնօրենի ինքնազգացողությունը վատացել է և նա այս պահին գտնվում է Երևանի Պռոշյան փողոցում գործող հիվանդանոցներից մեկում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ քննչական գործողությունների արդյունքում ամեն ինչ հիմնավորվել է և ժողովրդի լեզվով ասած՝ քննիչները այնպիսի ապացույցներ են ձեռք բերել, որ տնօրենը այլ ելք չունենալով՝ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-դր գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։ Ոստիկանները, իսկ հետո՝ Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր էին հայտնաբերել, ինչն էլ հիմք էր դարձել, որ տնօրեն Գ. Հովհաննիսյանը ձերբակալվի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս էր արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենը չէր կարողացել մոլորեցնել քննչական խմբին և Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչները պարզել էին նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել էր մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Մանկապարտեզի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տնօրենը որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ կիբեռնետիկ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։ Իսկ որոշ դեպքերոււմ էլ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանց աշխատավարձերի գումարները՝ վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր