211652_close_icon
views-count2584 դիտում article-date 13:41 23-01-2019

«Վուլվերհեմփթոնի» մարզիչը տուգանվել է 8 հազ. ֆունտով՝ Կլոպի արարքը կրկնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 8 հազար եվրոյով տուգանել է «Վուլվերհենմփթոնի» գլխավոր մարզիչ Էշպիրիտու Սանտուին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղում (4:3) թույլ տված արարքի համար: Պորտուգալացի մասնագետը 93-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլից հետո խաղադաշտ էր մտել, որից հետո գլխավոր մրցավարը նրան հեռացրել էր: Էշիպիրիտուն ընդունել է իր մեղքը միջադեպում և տուգանվել 8 հազ. եվրոյով: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նմանատիպ արարք էր թույլ տվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, երբ «Էվերթոնի» հետ խաղի (1:0) վերջին վայրկյաններին թիմի հաղթական գոլից հետո խաղադաշտ էր վազել: Նա նույնպես տուգանվել էր 8 հազար եվրոյով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր