211652_close_icon
views-count43835 դիտում article-date 16:03 22-01-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային երկաթե սյանը. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արմեն Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 01 OX 022 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է երկաթե գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանլ ե նաև «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկները, սակայն վարորդը հայտնել է, որ իրեն լավ է զգում և հրաժարվել է բժշկական ծառայությունից։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր