«Բարսելոնան» հայտարարեց Բոատենգին ձեռք բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնան» հայտարարեց «Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգին վարձակալելու մասին:
31-ամյա գանացին կատալոնական ակումբում հանդես կգա 19-րդ համարի ներքո:
«Բարսելոնան» Բոատենգին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ 2 միլիոն եվրոյով, որից հետո 8 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը ձեռք բերելու իրավունք կստանա: