211652_close_icon
views-count1587 դիտում article-date 23:32 21-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 21-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ Գրիբոյեդովի փողոցում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ-2206» մակնիշի ավտոմեքենան: *** Հունվարի 21-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել արգելափակումից Mercedes E200 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա. և 2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր