93086 դիտում
20:15 21-01-2019
Հերթական ավազակային հարձակումը Երևանում. թիրախում կրկին Varks.am-ն էր. հափշտակել են խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատանքներ են կատարում քննիչները և ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործի թողած դանակը:
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-իվ հափշտակել է մոտ 600 հազար դրամ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115408/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել էր, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեին կասկածյալի տվյալները։
Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր էին նախապարտաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։
Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48426 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը