211652_close_icon
views-count131528 դիտում article-date 10:28 21-01-2019

Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին ներսում կատարում են աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր