211652_close_icon
views-count17313 դիտում article-date 22:05 20-01-2019

Գյումրիում 30-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա. երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով՝ Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ. Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր