211652_close_icon
views-count2179 դիտում article-date 20:30 18-01-2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին

Հունվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար: Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրեց ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու և խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարևորելով անձամբ սենատորի և Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը: Կողմերը բարձր գնահատեցին Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր