211652_close_icon
views-count921 դիտում article-date 10:36 16-01-2019

Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված: Նման փոփոխության իրականացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանն էլ քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր