211652_close_icon
views-count918 դիտում article-date 11:39 06-06-2020

Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրգործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին

«ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։ Թևանյանը մասնավորապես նշել է, որ խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում։ Գրառումը՝ ստորև․ «Խոսնակի հետևում թաքնված Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում, այլ ոչ թե օրինականության հաստատում կամ կոռուպցիայի դեմ պայքար։ Հատկապես, որ գործող իշխանությունն է մինչև ականջները թաթախվել օրինախախտության ու կոռուպցիայի մեջ»։ Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։ Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն մի շարք քրեական գործերի քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր