7856 դիտում
15:25 19-10-2017
Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի
Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել նոր հոդված` քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը:
«ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»,- [url=https://armenpress.am/arm/news/909417/buzhashkhatoxi-gortsuneutyan-khochyndotumy-hayastanum.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:
Նմանատիպ նյութեր
921 դիտում
10:36 16-01-2019
Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի. «Ժամանակ»
1344 դիտում
13:23 17-09-2020
Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
1080 դիտում
12:33 21-06-2014
ՀՀ առողջապահության նախարարի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
4495 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
808 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
811 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան