211652_close_icon
views-count9221 դիտում article-date 19:44 13-01-2019

Օգնեք բնակարանի կարիք ունեցող ազատամարտիկներին. բաց նամակ-առաջարկ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԱՌԱՋԱՐԿ Արցախյան ազատամարտի մասնակիցներից «Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի: Առաջարկում ենք. այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում: Հատկապես արտագաղթած Ազատամարտիկները, ովքեր մեծ ուրախությամբ կվերադառնան Հայրենիք, իմանալով, որ կկարողանան բնակարան ունենալ մեր երկրում: Բազմաթիվ անգամ ենք դիմել կառավարությանը ազատամարտի մասնակիցներին բնակարանով ապահովվելու հարցով,սակայն միշտ պատճառ են բերել, որ հաշմանդամության կարգ ունեցողները հերթի մեջ են, իսկ հաշմանդամություն չունեցողները ընդհանրապես հույսները պետք է կտրեն: Հաշմանդամություն չունեցնողները մեխք չունեն, որ չեն վիրավորվել, կամ չեն զոհվել: Բայց ասեմ, շատ ազատամարտիկներ հաշմանդամություն են ձեռք բերել՝ պատերազմի հետևանքով, պատերազմից տարիներ հետո: Այդ մարդիկ չեն ընդգրկվում զինհաշմանդություն ունեցող մասնակիցների շարքերում և համապատասխանորեն զրկված են որոշակի արտոնություններից: Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում: Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Նախձեռնող, ՀԱՊՀ-դասախոս, հոգեբան Հակոբ Դաշյան

Նմանատիպ նյութեր