211652_close_icon
views-count30803 դիտում article-date 22:42 10-01-2019

Ավտովթար Լոռու մարզում. 25-ամյա վարորդը Վանաձորում Opel-ով բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 25-ամյա Դավիթ Դավիթավյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 TN 268 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Բաթումի փողոցի խաչմերուկում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նավասարդյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր