2422 դիտում
11:55 09-01-2019
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու փաստը: Արդյունքում, ծառայությունը նվազեցրել է քաղաքացու աշխատանքային ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը: Միաժամանակ, քաղաքացուն տեղեկացրել են, որ ավելի վճարված 200.000 դրամը պետք է փոխանցել գանձապետական հաշվեհամարին։
Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, ինչի արդյունքում իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է բողոք ներկայացրած անձի աշխատանքային ստաժը, 200․000 դրամը չի փոխանցվել գանձապետական հաշվեհամարին, ավելին՝ քաղաքացուն վճարվել է սխալմունքի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
16:12 13-12-2021
ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը
Այս բաժնից
526 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1381 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի