211652_close_icon
views-count45723 դիտում article-date 00:11 09-01-2019

Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի ծնողների բողոքը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/01/08/1007575/?fbclid=IwAR3DK-7lCrI10nJMCapSZ_ks4doSgJiXw-boOGkanXuYTv1IYMfUgwA0h1A]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 4-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում» 5 ամսական աղջիկ երեխայի մահվան դեպք էր գրանցվել։ Հայրը՝ Սարգիս Միքայելյանը, դիմել էր ոստիկանության «Կումայրի» բաժին՝ երեխայի մահվան մեջ մեղադրելով բժշկուհուն։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին հայտնել էր, որ ծնողի հաղորդումը ՀՀ Քրեական դատավարության 180-181 հոդվածների սահմանած կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայանա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում։ Մարի Միքայելյանի ծնողներն Aravot.am-ին պատմեցին, որ երեխային հոկտեմբեր ամսից սկսած պարբերաբար բուժման են տարել վերոհիշյալ հիվանդանոց․ նա եղել է բժշկուհի Հասմիկ Խաչատրյանի հսկողության տակ։ Ամեն բուժումից հետո բժշկուհին ասել է, թե լիակատար առողջ է ու տուն է ուղարկել, սակայն ամեն անգամ մի քանի օր չանցած՝ երեխան նորից վատացել է։ Ըստ ծնողների, Մարիին ճիշտ չեն ախտորոշել, թոքերը ռենտգեն են արել ընդամենը մի անգամ՝ հոկտեմբերին։ Միշտ ասել են, որ թոքերն առողջ են, մինչդեռ, ըստ հոր, դատաբժիշկը փոխանցել է, որ երեխան մահացել է սուր շնչառական անբավարարությունից ու թոքաբորբից։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/08/1007575/?fbclid=IwAR3DK-7lCrI10nJMCapSZ_ks4doSgJiXw-boOGkanXuYTv1IYMfUgwA0h1A]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր