7-րդ սերիայի նոր BMW-ն կհամալրվի լազերային լուսարձակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բավարական BMW կոնցեռնը աշխատում է թարմացված BMW 7-րդ սերիայի մոդելի արտադրության ուղղությամբ, սակայն չի շտապում գաղտնազերծել այն: Այնուամենայնիվ, համացանցում գտնվել է Մայամիում բնակվող «ֆոտոլրտես», ով դա արել է արտադրողի փոխարեն:
Վերջինը լուսանկարել է նոր մոդելը գաղտնի շնորհանդեսի ժամանակ և տեղադրել լուսանկարները համացանցում:
Օգտատերը Twitter-ի իր էջում նշել է, որ 7-րդ սերիայի BMW-ն համալրվել է նոր ռադիատորային ճաղավանդակով, լազերային լուսարձակներով, որոնք նախորդներից ավելի նեղ են:
BMW Blog-ը գրում է, որ նոր մոդելային շարքը կներկայացվի 3.0լ աշխատանքային ծավալով V6 շարժիչով, որը 340-390 ձիաուժ հզորություն կապահովի: Կներկայացվի նաև հիբրիդ տարբերակը՝ 400 ձիաուժ հզորությամբ:
7-րդ սերիայի ամենահզոր մոդելը կհամալրվի M850i մոդելի շարժիչով, որի 4,4 լ ծավալով V8 շարժիչը 530 ձիաուժ հզորություն կապահովի:
Ըստ տեղեկությունների՝ նոր մոդելը կներկայացվի գարնանը: