ՀՀ ՊՆ-ն հետևողական է լինելու զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի առնչությամբ ` այն համարելով անօրեն միջամտություն ու ոտնձգություն:
Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ։