Իրանական բանկը Մեծ Բրիտանիայից կստանա 4 մլրդ դոլար փոխհատուցում
Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ իրանական Mellat բանկի, որը որպես փոխհատուցում Մեծ Բրիտանիայի գանձապետարանից 4 մլրդ դոլար կստանա: Այդ մասին հայտնել է բանկի գլխավոր տնօրեն Ալի Ռատսեղարը, փոխանցում է Tass-ը:
Գումարը բանկը կստանա մինչև գարնան վերջը:
Բանն այն է, որ 2009 թվականին բանկին արգելվել էև բրիտանացիների հետ որևէ գործարքի մեջ մտնել բրիտանացի կապալառուների հետ այն հիմնավորմամբ, որ բանկը իբր թե կապ է ունեցել Իրանի միջուկային ծրագրի իրագործման հետ: