211652_close_icon
views-count5833 դիտում article-date 23:13 06-01-2019

Մոսկվայում հայտնվել է Վլադիմիր Պուտինին «նվիրված» օծանելիք

Նշենք, որ Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բացվել է ռուսական Leaders ընկերության տաղավարը, որտեղ վաճառվում են տղամարդու «Number one» և կանացի «Russian woman» բույրերը: Օծանելիքի շշերի վրա պատկերված է պետության ղեկավարի կիսադեմը և Ռուսաստանի զինանշանը, հաղորդում է Ria Novosti-ն: Կանացի և տղամարդու բույրերը, որոնք ստեղծվել են՝ ոգեշնչվելով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինով, Մոսկվայում հայտնվել են վաճառքում, հաղորդում է Ria Novosti-ն: Կրեմլում հաղորդել են, սակայն, որ չեն համաձայնել կոմերցիոն նպատակներով ՌԴ նախագահի անունն օգտագործելու համար: «Ոչ, ոչ ոք չի հաստատել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տղամարդու բույրը համեմված է փայտային ու ցիտրուսային նոտաներով, իսկ կանացին՝ փայտային և ծաղկային: 19 հազար ռուբլով հնարավոր է ձեռքբերել օծանելիքի 100մլ տարողությամբ շիշը փայտե նվեր-տուփով, իսկ սովորական շշի արժեքն է 10 հազար ռուբլի:

Նմանատիպ նյութեր