211652_close_icon
views-count4664 դիտում article-date 20:56 04-01-2019

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 4-ին գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին և մի շարք այլ հարցերի: Առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով մասնավորապես նշել է, որ, տարեվերջյան ցուցանիշների համաձայն, հանրապետությունում կատարվել է շուրջ 57 հազար հեկտար աշնանացան: Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ հողօգտագործողներից գրեթե կրկնակի ծավալի՝ 18 հազար հեկտարի հայտ են ստացել գարնանացանի համար և առաջիկայում այդ ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով դաշտերի վիճակին՝ Ժ. Միրզոյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ գերատեսչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հանրապետության հարթավայրային որոշ գոտիներում մկնանման կրծողների վարակվածության դեպքեր են արձանագրվել, և որպես խնդրի լուծում՝ առաջարկել է համալիր պայքարի ծրագիր իրականացնել: Պետնախարար Մարտիրոսյանը դրական արձագանքեց ներկայացված առաջարկին՝ նշելով, որ պայքարի ծավալման համար կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ, և հրահանգեց վարչակազմերի ղեկավարներին այդ ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ սկսել՝ ներգրավելով նաև վարձու աշխատողների: Պետնախարարը կարևորել է գարնանացանին հավուր պատշաճի նախապատրաստվելու աշխատանքներն՝