211652_close_icon
views-count5560 դիտում article-date 17:39 02-01-2019

Լվովում Սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացի է մահացել

ՀՀ 50-ամյա քաղաքացին, որը Դեկտեմբերի 22-ին տուժել Լվովում Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ՀՀ 50-ամյա քաղաքացին հունվարի 1-ին մահացել է։ Այդ մասին հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լվովի քաղաքային խորհրդին: Նշվում է, որ հայ տղամարդը մահացել է 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում։ Վերջինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ «Մեզ հաջողվեց հաղթահարել այրվածքային շոկը, բայց հաջորդ փուլը, որն առաջանում է 20 տոկոսից ավելի այրվածքների դեպքում, ինտոքսիկացիայի փուլն է: Երեկվանից անալիզների արդյունքների վատթարացում էր դիտվում, զարգանում էր երիկամային անբավարարություն: Ցավոք, ընդարձակ և խորը այրվածքների պատճառով սկսվեց ուժեղ ինտոքսիկացիա: Տղամարդու մոտ առկա էր 50 տոկոս այրվածք»,- հայտնել է Լվովի 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի վիրաբուժական օգնության գծով տեղակալ Իգոր Ստոյանովսկին:

Նմանատիպ նյութեր