211652_close_icon
views-count11125 դիտում article-date 16:36 01-01-2019

Ռուսաստանում ուժի մեջ են մտնում վիճահարույց կենսաթոշակային փոփոխությունները

Ռուսաստանում այսօր ուժի մեջ են մտնում կենսաթոշակային համակարգում կատարված վիճահարույց փոփոխությունները։ Կառավարության առաջարկած այդ փոփոխություններով՝ կենսաթոշակի անցնելու տարքիային շեմը բարձրացվում է. տղամարդիկ թոշակի կանցնեն 65 տարեկանից, կանայք՝ 60-ից: Այսօր ուժի մեջ են մտնում նաև հարկային փոփոխությունները, որոնցով ավելացված արժեքի հարկը հասնում է 20 տոկոսի: Փորձագետները փաստում են, որ սա կարող է հանգեցնել թանկացումների և էլ ավելի խորացնել արևմտյան պատժամիջոցների պատճառով սկսված տնտեսական ճգնաժամը: Վիճահարույց երկու բարեփոխումներն էլ ընդունվել են ամռանը, երբ Ռուսաստանում անցկացվում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր