Ֆրանսիայի Սենատն աջակցել է կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումներին, չնայած ամբողջ երկրում հազարավոր բողոքի ցույցերին
Ֆրանսիայում Սենատն աջակցել է կենսաթոշակային բարեփոխումների հակասական նախագծին, որը, ի թիվս այլ բաների, կներառի կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: Կիրակի լույս մարտի 12-ի գիշերը այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել 195 սենատոր, դեմ՝ 112։
«Հարյուրավոր ժամ տեւած բանավեճերից հետո Սենատն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիր: Սա վճռորոշ քայլ է բարեփոխումներն ավարտելու համար, որոնք կապահովեն մեր կենսաթոշակների ապագան»,- այս կապակցությամբ թվիթերում գրել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը :

#Vote | Après une centaine d’heures de débat, le Sénat adopte le texte de la réforme des retraites. Une étape décisive pour faire aboutir une réforme qui assurera l’avenir de nos retraites. Totalement engagée pour permettre une adoption définitive dans les prochains jours. pic.twitter.com/c2KC0XxB0s
— Élisabeth BORNE (@Elisabeth_Borne) March 11, 2023