211652_close_icon
views-count6950 դիտում article-date 15:51 01-01-2019

Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընը հայտարարել է, թե իր երկիրը կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, «եթե ԱՄՆ֊ը հրաժարվի ամբողջ աշխարհի առաջ տված իր խոստումից... և շարունակի ճնշումները և պատժամիջոցները մեր հանրապետության նկատմամբ»։ Հաղորդում է [url=https://edition.cnn.com/2018/12/31/asia/kim-jong-un-new-years-speech-intl/index.html]CNN[/url]-ը։ Հունվարի 1֊ին հեռարձակված ամանորյա ուղերձում Քիմը անդրադարձել է 2018֊ի հունիսին Սինգապուրում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անցկացված բանակցություններին, դրանք «արդյունավետ» և «կառուցողական» գնահատելով, և պատրաստակամություն հայտնել կրկին հանդիպել Թրամփի հետ «ցանկացած ժամանակ»։ Հունիսին անցկացված բանակցությունների ժամանակ Քիմը և Թրամփը համաձայնություն էին ձեռք բերել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ, սակայն անցած ամիսների ընթացքում այս ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել։

Նմանատիպ նյութեր