ՌԴ արտգործնախարարությունը անընդունելի է համարել Մերկելի ու Մակրոնի պահանջները
Ռուսաստանի արտգործնախարարությունը անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները, որ Ռուսաստանը Ղրիմում խախտում է մարդու իրավունքները, իսկ Սև և Ազովյան ծովերի շուրջ սրում է իրավիճակը: Բացի այդ, Մերկելն Մակրոնը կոչ էին արել Կերչի նեղուցում ապահովել ազատ նավագնացությունը:
«Ռուսաստանին «սովորեցնելու» փոխարեն մեր գործընկերներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել Կիևում մարդու իրավունքների կոպիտ խախտումների աղաղակող փաստերի վրա, և այն ազատությունների սահմանափակման, որոնց այդքան «փայփայում է կոլեկտիվ Արևմուտքը», նշված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի սուբյեկտներ են, և Մոսվան կշարունակի «վճռականորեն պահել իր ինքնիշխանությունն ու չեզոքացնել ցանկացած սադրանք»: