211652_close_icon
views-count1604 դիտում article-date 13:17 23-09-2019

Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով անդիպումներ կունենա Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ. Daily Mail

ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-7492675/Boris-Johnson-urge-Angela-Merkel-Emmanuel-Macron-Brexit-deal-October-31.html?ito=social-facebook&fbclid=IwAR3aLRivC2G1iJUbt4CQOZNhIZVa2AQlJHAYIwp3iio_nUhFk5P6FrOhuvU]Daily Mail[/url]-ը: Վարչապետը երեկ երեկոյան Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որը նա հույս ունի վերածել Brexit-ի «մինի-գագաթնաժողովի», գրում է աղբյուրը և հավելում, որ Ջոնսոնը, ըստ երևույթին, մտադիր է եռակողմ բանակցություններ վարել Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ: Պարբերակայնի աղբյուրը հայտնել է, որ վարչապետը եռակողմ հանդիպման ընթացքում փորձելու է համոզել, որ ցանկացած նոր գործարք պետք է հաստատվի մինչև հոկտեմբերի 31-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ այս քայլը կխափանի պատգամավորների՝ Brexit-ի գործընթացին միջամտելու փորձը և կստիպի նրանց վերջնական որոշում կայացնել ԵՄ-ից համաձայնագրի առկայությամբ, կամ առանց համաձայնագրի դուրս գալու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր