Ռիբերին բաց կթողնի «Արսենալ»-ի հետ հանդիպումը
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Արսենալ»-ի հետ կայանալիք առաջին հանդիպում:
Հիշեցնենք, 30-ամյա ֆրանսիացի խաղացողը շարքից դուրս է մնացել հետույքի հեմոտոմայի հեռացման վիրահատության հետևանքով: Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Ռիբերին բաց կթողնի թիմի առաջիկա երեք հանդիպումները, այդ թվում փետրվարի 19-ին «Արսենալ»-ի հետ կայանալիք խաղը: