211652_close_icon
views-count4637 դիտում article-date 20:12 28-12-2018

Տոնական օրերին առաջնագծում հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ

Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: ՊԲ-ի հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ: Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիր և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր