1654 դիտում
13:53 28-12-2018
Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրին
Երևանի քաղաքապետարանը միացել է «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությամբ կազմակերպված «Recycle it» նախագծին, որի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2018 թվականից ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Այս ծրագրով թափոնների տեսակավորում է իրականացվում արդեն Հայաստանի ավելի քան 80 կազմակերպություններում՝ ներառյալ 44 կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ և այլն), մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում և բնակելի համալիրներում։ Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորել հետևյալ թափոնները՝պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:
Ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում տեղադրվել է տեսակավորման երկու աղբարկղ, որոնց թիվը նախատեսվում է մեծացնել և տեղադրել երկրորդ մասնաշենքում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերում:
Նշենք, որ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
10:43 03-02-2024
930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է
1827 դիտում
21:33 27-03-2019
Մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1485 դիտում
14:42 25-11-2019
Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ
Այս բաժնից
700 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
751 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
718 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ