Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է թույլ ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: