Սիրիան մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի ռազմաօդային բազայի հրթիռակոծման մեջ
Սիրիական բանակը մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի մոտակայքում խոշոր ռազմական օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սիրիան նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին, որ հրթիռակոծմանը կարող են պատասխան գործողություններ հաջորդել:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռակոծության հետևանքով Էլ-Մեզա օդանավակայանում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Սիրիայի ռազմական աղբյուրների տվյալներով՝ հրթիռները արձակվել են Իսրայելի հյուսիսից: