211652_close_icon
views-count797 դիտում article-date 19:52 29-06-2015

Իսրայելին հերթական անգամ մեղադրել են պետական ծովահենության մեջ

Գազայի հատվածի ծովային շրջափակման վերացման հերթական փորձի կազմակերպիչները Իսրայելին մեղադրել են պետական ծովահենության մեջ: Իսրայելցի զինվորականները գիշերը կալանել են նրանց նավը և թույլ չեն տվել մուտք գործել Գազա: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, իսրայելական կողմը Գազայի ափերից 100 ծովային մղոն հեռավորության վրա՝ միջազգային ջրերում, կանգնեցրել է պաղեստինամետ ակտիվիստների ձկնորսական «Մարիանա» նավը, ապա այն հասցրել է իսրայելական Աշդոդ քաղաքի նավահանգիստ:

Նմանատիպ նյութեր