1662 դիտում
17:52 21-12-2018
Լոռու մարզում մեկնարկել է «Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային աշխատաժողովը
Քննարկվել է հայ-վրացական մաքսային ծառայությունների տեղեկատվության փոխանակման հարցերը
Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում ծրագրի շրջանակում: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացում ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների, ինչպես նաև մաքսային ոլորտի ծրագրերին և կառավարման առանձնահատկություններին առնչվող հարցերը:
Բացի ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև մաքսատուն-վարչությունների համապատասխան մասնագետներից, քննարկմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը բացման խոսքում նշել է , որ աշխատաժողովի քննարկումներն ուղղված են սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա հատկապես շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել, որպեսզի սահմանային կետերում գործի էլեկտրոնային կառավարման արդի միասնական համակարգ, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողներին առավել սահուն և արագ կերպով հատել սահմանը՝ հավատարիմ մնալով Մեկ կանգառ, մեկ պատուհան գաղափարին: Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայ-վրացական սահմանային կետերից մեկում տրամադրում է տեղեկատվություն, այն արդեն պետք է հիմք հանդիսանա մյուս երկրի համապատասխան կառավարչական մարմնի համար,-ասել է ՊԵկ նախագահի տեղակալը:
Հայկական կողմի առաջարկը Վրաստանի մաքսային ծառայությունների սահմանային կառավարման բնագավառի մասնագետները դրական են գնահատել: Վրաստանից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց երկրում ծրագրերի կառավարման և սահմանային ինտեգրված կառավարման առանձնահատկությունները:
«Մենք ցանկանում ենք կիսվել մեր տեղեկատվությամբ և ձեռք բերած փորձով՝ ընդլայնելով հայկական կողմի հետ գործակցությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև նպատակ ունենք խորացնել երկկողմ հարաբերությունները մաքսային հսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-նշել է Վրաստանի Սահմանների ինտեգրված կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոլ Պանցուլայան:
Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն և կկազմվի ճանապարհային քարտեզ 2019-2020թթ-ի համար:
[b]ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3088 դիտում
20:47 29-06-2018
Նոր Հայաստանում գործընթացները ենթադրում են առավելագույն թափանցիկություն. ՍԱՊԾ
Այս բաժնից
565 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1135 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն