«Արսենալը» պարզել է Դելե Ալիին շշով հարվածած երկրպագուի ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Անգլիական Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ «Տոտեհեմի» հետ խաղում տեղ գտած միջադեպի առթիվ, երբ Դելե Ալիի վրա շիշ էին նետել:
«Մենք վրդովված ենք Դելե Ալիի վրա շիշ նետած մարդու վարքագծով: Նման վարքին «Էմիրեյթսում» տեղ չկա:
Տեսագրություններն ուսումնասիրելուց հետո մենք պարզել ենք այդ մարդու ինքնությունը: Այժմ մենք ոստիկանության հետ համատեղ ենք գործում, հետաքննությունը շարունակվում է, որպեսզի հանցագործի ձերբակալվի:
Մենք մեկ մարդու արարքի համար պատասխանատվություն չենք կրում, սակայն ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար Դելե Ալիից և «Տոտենհեմից»», նշված է ակումբի հաղորդագրության մեջ: