83643 դիտում
18:28 16-12-2018
Քաղաքացիները ահազանգել են. «Դալմա Գարդեն մոլում» խարդախություններ են տեղի ունենում
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Մ. Բադալյանից, որտեղ նա հայտնել է իր հետ կատարված դեպքի մասին:
«Հարգելի խմբագրություն, դեկտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամը 19-ի սահմանում, կնոջս հետ «Դալմա Գարդեն մոլի» Eiffel-ի վաճառակետից գնեցինք 59.500 դրամ արժեցող կանացի ժամացույց:
Քանի որ այն մի փոքր մեծ էր, աշխատակիցը կարճացրեց՝ հարմարեցնելով կնոջս ձեռքի չափին: Այնտեղ առկա ժամացույցներից մեկը ևս դուր էր գալիս կնոջս, հետևաբար մենք հարցրեցինք՝ արդյոք հնարավոր է փոշմանելու դեպքում բերել և ապրանքը ոչ թե վերադարձնել, այլ փոխանակել: Մեզ պատասխանեցին՝ այո:
Ուստի ոչ թե մեկ օր, այլ մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 16-ին կեսօրին մենք մոտեցանք «Դալմա Գարդեն Մոլի» Eiffel-ի վաճառակետ և խնդրեցինք փոխանակել ապրանքը, վաճառողը պատասխանեց՝ ապրանքը չեն փոխանակում, քանի որ գործարանային տեսքից շեղվել է:
Մեզ փոխանցեցին մենեջեր Լուսինեի հեռախոսահամարը: Նա պատասխանեց. տնօրենն ասում է՝ ում ուզում եք դիմեք, ապրանքը չենք փոխանակելու, կուզեք դիմեք լրատվամիջոցներին, կուզեք դիմեք Սպառողների շահերով զբաղվող կազմակերպություններին:
Այսինքն նոր ժամանակների Հայաստանում ոչինչ չի՞ փոխվել: Ի դեպ, այսպես կոչված, սև ուրբաթի ժամանակ ևս, Eiffel-ի երևանյան խանութներում մոլորեցրել են հաճախորդներին», գրել է Մ. Բադալյանը:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7354 դիտում
15:48 26-11-2021
Վճարիր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ