16705 դիտում
14:08 16-12-2018
29-ամյա վարորդը Վայոց Ձորի մարզում 06-ով հայտնվել է Արփա գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 03:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FN 351 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 –րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Արփա գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Ա. Վարդանյան ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 22-ամյա Սուրեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
29645 դիտում
17:05 24-09-2017
Վայոց Ձորի մարզում 27-ամյա վարորդը 07-ով գլխիվայր հայտնվել է Արփա գետում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ